Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Հիմնադիր խորհրդարան»-ը հռչակագիր ներկայացրեց

«Հիմնադիր խորհրդարան»-ը հռչակագիր ներկայացրեց
13.04.2015 | 23:00

«Հիմնադիր խորհրդարան»-ը ներկայացրեց հռչակագիր՝ նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին։ Հռչակագրում արձանագրվում է՝ «չեն իրագործվել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական նպատակները», ուստի պետք է նախաձեռնել նոր որակի պետության ձևավորման գործընթաց։ «ՀԽ-ն նախաձեռնում է ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով ապազգային ռեժիմին հեռացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու և զարգացնելու գործընթացի մեկնարկը», - ասել է ՀԽ-ի փոխնախագահ Հայկ Գրիգորյանը։
Հարցին, թե ուտոպիստական չե՞ն հռչակագրի նպատակները, ՀԽ քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Ոչ այնքան։ Դա մեր ժողովրդի կամքից է կախված. մենք հավատում ենք մեր ժողովրդի հոգևոր և ոգեղեն ուժին։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է, որպես կենսունակ երկիր, այս աշխարհում գոյություն ունենալ միայն նմանօրինակ սկզբունքների իրականություն դառնալու պարագայում։ Սա ազգային սնապարծություն չէ, ես ուզում եմ կրկնել՝ մենք բացարձակապես ազգերի գերակայության խնդիր չունենք, բայց մենք կարծում ենք, որ հայ ազգը, ժողովուրդը, և հետևաբար նաև Հայաստան երկիրն ունի առաքելություն աշխարհում նաև լավը, բարին և լուսավորը ցույց տալու, և ինքն իր այդ առաքելությունը պետք է կատարի»։
Որպեսզի այդ սկզբունքներն իրականություն դառնան, հարկավոր է «առաջինը հեռացնել գործող իշխանություններին»։ «Մեզ պետք է առաջինը հեռացնել այս իշխանություններին և ապա անցնել անցումային երկու տարվա բավականին դժվարին փուլ, որպեսզի խոչընդոտներն արդեն շրջանցված լինեն, և հենց այդ սկզբունքները կիրառելու նախադրյալներն արդեն լինեն օբյեկտիվ իրականություն», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության ժամանակավոր համակարգողը։
Ապրիլի 10-ին, վաղ առավոտյան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Քննության շահերից ելնելով՝ կալանավորվածներին արգելվեց զանգել և տեսակցել հարազատների հետ։

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ